211652_close_icon
views-count970 դիտում article-date 14:03 29-03-2024

Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից

Շաքրո Մոլոդոյ մականունով հայտնի քրեական հեղինակություն Զախարի Կալաշովն ազատ է արձակվել  Կրասնոդարի երկրամասի Ուստ-Լաբինսկի շրջանի Դվուբրացկի գյուղի գաղութից. պատճառն առողջական խնդիրներն են:

Ինչպես նշում է Mash թելեգրամյան ալիքը, շաքարախտի պատճառով Կալաշովը տեսողության հետ կապված խնդիրներ ունի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կրասնոդարի երկրամասի Ուստ-Լաբինսկի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վճիռ է կայացրել Կալաշովի նկատմամբ:

2016 թվականին նա ձերբակալվել է, իսկ երկու տարի անց դատարանը Կալաշովին շորթման համար դատապարտել է 10 տարվա ազատազրկման։

Ըստ տեղեկությունների՝ ազատ արձակվելուց հետո նա կարող է մեկնել Սոչի կամ Աբխազիա, որտեղ գտնվում են նրա մտերիմ ընկերները։

Նմանատիպ նյութեր