781 դիտում
21:29 28-03-2024
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ԱԺ–ից՝ այս մասին ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում՝ ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկմանը:
Ընդգծելով, որ ՀՀ կրթության` մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրով սահմանվել է կրթական ծառայությունների հասանելիության եւ նվազագույն որակական շեմի բարձրացման թիրախ` նախարարը շեշտել է, որ հանրակրթության բովանդակային բարեփոխումները միտված են այդ թիրախների ապահովմանը:
Նախարարը նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերից հանրակրթական բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում ներդրվել է հանրակրթության նոր չափորոշիչը, որը մինչ այդ փորձարկվել էր ՀՀ Տավուշի մարզում: Նախարարի խոսքով՝ Համաշխարհային բանկը վերջերս զեկույց է հրապարակել նոր չափորոշչի` Տավուշի մարզում փորձարկման վերաբերյալ: «Արտաքին անկախ գնահատման արդյունքներով չափորոշչի ներդրումն ապահովել է կրթական արդյունքի՝ առնվազն վեց ամսով ավելացում: Այսպես, եթե 2015 թվականի ուսումնասիրությունների համաձայն՝ երեխաները 12 տարվա ընթացքում ապահովում էին շուրջ 8 տարվա կրթական արդյունք, ապա նոր չափորոշչի ներդրումից հետո այդ տարբերությունը կրճատվել է շուրջ 6 ամսով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Ըստ նախարարի՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը: Արդյունքում՝ տարրական եւ միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20, որը դրական ազդեցություն կունենա նաեւ կրթության որակի վրա:
«Մինչեւ 100 աշակերտ ունեցող դպրոցներում, հաշվի առնելով այն, որ դասարանների խտության խնդիրն արդիական չէ, այլ լուծումներ են տրվել. սեպտեմբերից ներդրվել է հավելավճարի նոր կարգ, որի շահառու է 3000-ից ավելի ուսուցիչ, որոնց ամենամսյա աշխատավարձը միջինում մինչեւ 40.000 դրամով աճել է»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը շեշտել է, որ կամավոր ատեստավորման շրջանակում 2023 թվականին ատեստավորման դրական արդյունք է ապահովել 2976 ուսուցիչ, որոնք վարձատրվում են բարձրացված դրույքաչափով, ինչպես նաեւ ստանում են հավելավճար՝ ըստ հավաքած միավորների:
Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
Հանրակրթական ծրագրերից նախարարն առանձնացրել է նաեւ դպրոցների ենթակառուցվածքների բարելավումը, ԲՏՃՄ լաբորատորիաների ստեղծումը, դպրոցական սննդի ծրագիրը: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մեր երկիրը եւս միացել է Դպրոցական սննդի համաշխարհային կոալիցիային, ըստ որի` նոր չափորոշիչներով նախատեսվում է առողջ սննդի եւ առողջ ապրելակերպի ներառումը դպրոցներում:
Հաջորդ կարեւոր բարեփոխումը կրթական հաստատություններում մշակութային եւ սպորտային ծրագրերի իրականացումն է: Կարեւորվել է նաեւ նախորդ տարի դեկտեմբերին կառավարության կողմից ընդունված Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման ռազմավարության ընդունումը, որի նպատակն է սպորտով զբաղվելու հնարավորությունը մեծացնել նաեւ մարզային բնակավայրերում: Նախարարը ներկայացրել է նաեւ մշակույթի ոլորտում իրականացված ծրագրերը՝ ընդգծելով, որ ներդրվել է նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգության էլեկտրոնային մատյան:

Նմանատիպ նյութեր
1276 դիտում
18:37 16-08-2024
Սեպտեմբերից հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրվելու է 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ դասարաններում
2002 դիտում
10:51 01-09-2023
Նոր ուսումնական տարին սկսում ենք հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ․ հեշտ չի լինելու. Ժաննա Անդրեասյան
Այս բաժնից
685 դիտում
21:11 22-11-2024
Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը
2008 դիտում
20:56 22-11-2024
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով. Նիկոլ Փաշինյան
748 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները