211652_close_icon
views-count907 դիտում article-date 21:02 28-03-2024

Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել

Ռուսաստանում ձերբակալվել է ևս մեկ անձ, որը կասկածվում է «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում իրականացրած ահաբեկչության ֆինանսավորման սխեմայի մեջ ներգրավված լինելու մեջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն իր «Տելեգրամ»–ի ալիքում:

«Հայտնաբերվել և ձերբակալվել է ահաբեկչության ֆինանսավորման սխեմայի մեջ ներգրավված ևս մեկ կասկածյալ»,–ասված է հաղորդագրությունում:

Նշվում է , որ միջնորդություն կներկայացվի՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու:

Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան. մի քանի մարդ կրակ է բացել համերգի այցելուների վրա, այնուհետև հրդեհ է սկսվել։ Ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի կասկածյալներ, այդ թվում՝ ահաբեկչությանն անմիջականորեն մասնակցած բոլոր չորս ահաբեկիչները։

Նմանատիպ նյութեր