211652_close_icon
views-count754 դիտում article-date 17:06 28-03-2024

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը:

Խոսելով երկկողմ կապերից` ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են:

Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ վերջին տարիներին վերելք է ապրում միջխորհրդարանական համագործակցությունը, որին նպաստում է բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Գիվի Միքանաձեն նշել է, որ երկու երկրների առնչությունները ոչ միայն մշակութային եւ պատմական կապերով են սերտ, այլ նաեւ շատ են նմանությունները խորհրդարանական կառավարման համակարգում:

Անդրադարձ է եղել միջխորհրդարանական կազմակերպություններում երկկողմ համագործակցությանը:

Կողմերը կարեւորել են տարածաշրջանում խաղաղության հաստատումը:

Հանդիպմանը մասնակցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Նմանատիպ նյութեր