211652_close_icon
views-count658 դիտում article-date 18:45 26-03-2024

ՀՀ ՊՆ N զորամաս են այցելել Հայաստանի նկարիչների միության անդամները

Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում մարտի 24-ին ՀՀ ՊՆ N զորամաս են այցելել Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, փոխնախագահ Վահագն Գալստյանը, միության Գորիսի մասնաճյուղի ղեկավար Արամ Մաշուրյանը, միության անդամներ Արա Հայթայանը, գեղանկարիչ Դավիթ Քոչունցը և Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը։

Հյուրերը հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել պատերազմում զոհված զինծառայողներին նվիրված հուշանկյանը։

Նկարիչները ծանոթացել են զինված ուժերում ընթացող բարեփոխումներին, զրուցել զինծառայողների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։ Նկարիչները ծանոթացել են նաև ծառայության պայմաններին և արվեստի ոլորտում հատուկ հետաքրքրություն ունեցող զինվորների նախասիրություններին։

Հյուրերը երախտագիտություն են հայտնել զինվորներին՝ ծառայության համար, մաղթել բարի ծառայություն և հորդորել ջանք ու եռանդ չխնայել՝ կրթվելու և հայրենիքին պատվով ծառայելու համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Նմանատիպ նյութեր