211652_close_icon

Ձյուն, բուք, մառախուղ․ եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին

views-count1297 դիտում article-date 09:09 26-03-2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Նմանատիպ նյութեր