Քաղաքացիական անձանց դեմ իրականացվող նման վայրագ հանցագործությունները չունեն և չեն կարող ունենալ արդարացումներ․ ՀՀԿ
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում սույն թվականի մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին և մեր երկրի դաշնակից Ռուսաստանի Դաշնության բոլոր քաղաքացիներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին: Քաղաքացիական անձանց դեմ իրականացվող նման վայրագ հանցագործությունները չունեն և չեն կարող ունենալ արդարացումներ: Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը խստորեն դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսևորում:
ՀՀԿ
ՀՀԿ