Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը X-ում (Twitter) կատարած գրառմամբ անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերին: Փոխանցում է Ermenihaber-ը։
«Ես կարգադրել եմ կանչել Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին, որպեսզի նրան խիստ նկատողություն հայտնեմ վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ Էրդողանի հնչեցրած խոսքերի և Նեթանյահուին Ալլահի մոտ ուղարկելու սպառնալիքների համար»-, գրել է Կացը:
Կացը նաև նշել է, որ թուրքական կողմն աջակցում է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորմանը և մարդկության դեմ իրականացրած վերջինիս հանցագործողություններին:
«Այդ իսկ պատճառով թուրքական իշխանություններն իրավունք չունեն հիշատակել Աստծուն: Լռե՛ք և ամաչե՛ք»,-հավելել է Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Նշենք, որ Էրդողանը վերջերս էր Կայսերի քաղաքում ունեցած նախընտրական հանրահավաքում խոսել Նեթանյահուի մասին:
Նա ասել էր. «Նեթանյահուին թողնում եմ Աստծու դատաստանին և հույս ունեմ, որ Իսրայելի վարչապետը կարժանանա երկնային պատժի»: