11177 դիտում
14:44 10-05-2014
Ծաղիկ Ռուբոն Մանվել Գրիգորյանին բարկացնելուց հետո Գագիկ Ծառուկյանին է բարկացրել
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Ռուբեն Գեւորգյանի` «Ծաղիկ Ռուբոյի», եւ Ռուստամ Գասպարյանի կողմից ստեղծվելիք Ազատամարտի նվիրյալների միավորումը դեռ չկազմավորված՝ լուծարվել է: [b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով՝ նրանք կազմակերպությունը լուծարել են ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ահից:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը անգամ հարկ չի համարել հանդիպել կամ զրուցել նրանց հետ: Նա անձամբ ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հետ է խոսել, ինչից հետո օրեր անց դեռ չկազմավորված կազմակերպությունը լուծարվել է: Ռուբեն Գեւորգյանը մեծ «մանթրաշ» է ապրել: Ավելին` «մանթրաշից» դուրս գալու փորձերից ելնելով, արձագանքելով լրատվամիջոցներից մեկի հարցին, թե Մանվել Գրիգորյանն է լուծարման պատճառը, ասել է, թե միայն հոր նախատինքներն ու «փեչի շշի» տփոցներն է մանկության տարիներին տարել որդիաբար: Ավելին` նշել է, թե չի հանդուրժի մեկին՝ անկախ նրա ով լինելուց, որ նախատի իրեն ու հորդորել, եթե նման մարդ կա, թող փորձի:
[b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով՝ այդ մարդը կա եւ Ծաղիկ Ռուբոյին երկար սպասել չի տվել: Նրա այդ հայտարարությունից հետո բորբոքվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի զայրույթը այն աստիճան, որ նա Ծաղիկ Ռուբոյին մի լավ տեղն է դրել՝ ասելով. «Էս ի՞նչ հայտարարություններ ես անում: Կարողա՞ ես մի բան ասեմ չանես», ինչից հետո Ծաղիկ Ռուբոն ինքն իր ասածից փոշմանել է:
Նմանատիպ նյութեր
57069 դիտում
12:18 15-01-2016
ԱԺ պատգամավոր Ծաղիկ Ռուբոն արդեն ունի իր մրցակիցը. նա Ծաղիկ Միքոն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
146593 դիտում
18:03 03-03-2018
Ինչո՞ւ է Ծաղիկ Ռուբոն Դավիթաշենում 90-ական թվականներին կառուցված իր էլիտար տունը քանդում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ