211652_close_icon
views-count1298 դիտում article-date 20:27 08-11-2021

ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել երիտասարդ նկարիչների «Նոր ուժ» խորագիրը կրող աշխատանքների ցուցադրությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հայ երիտասարդ նկարիչների «Նոր ուժ» խորագիրը կրող աշխատանքների ցուցադրությունը:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, ողջունելով նկարիչներին օրենսդիր մարմնում, ընդգծել է, որ խորհրդարանը քաղաքացիների ընտրությամբ ձեւավորվող ներկայացուցչական մարմին է: «Ազգային ժողովն ամուր կապերով է կապված արվեստի հետ: Մեզ միավորում է ոչ միայն մասնակցությունը հասարակական կյանքին, այլեւ` պատասխանատվությունը սերունդների առջեւ ու ապագայի հանդեպ»,- հավելել է Վահան Նարիբեկյանը:

«Nika Art» կազմակերպության ղեկավար Նիկոլ Պարազյանը նշել է, որ արվեստն ու քաղաքականությունը սերտորեն համագործակցում են միմյանց հետ: Ըստ նրա՝ արվեստը մշտապես որոշակի քաղաքական գործառույթներ է իրականացնում:

«Նոր ուժ» ցուցահանդեսում ներկայացված են թե՛ սկսնակ, թե՛ արդեն կայացած 18 նկարիչների աշխատանքները, ինչպես նաեւ հայ մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի «Եռագույն» ստեղծագործությունը, որն արտահայտում է նկարչի ողջ սերն ու ընկալումը հայրենիքի հանդեպ:

Նիկոլ Պարազյանը տեղեկացրել է, որ իրենք նախատեսել են անցկացնել ցուցադրված աշխատանքների յուրօրինակ քվեարկություն՝ ինքնակպչուն «խնձորների» միջոցով: Առավելագույն «խնձորներ» ստացած աշխատանքը կարժանանա հատուկ մրցանակի: 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր