1969 դիտում
15:52 18-03-2024
Կոտայքում և Գեղարքունիքում բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել, Արմավիրի մարզում՝ ապամոնտաժվել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Արմավիրի մարզ, Խոյ համայնք, Շահումյան բնակավայրի Նավասարդյան 63 հասցեում, Գեղարքունիքի մարզ, քաղաք Վարդենիս, Կարճաղբյուր բնակավայրի, ինչպես նաև Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Սահմանադրության հրապարակ հասցեներում շահագործվող բենզալցակայաններում՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում իրականացված հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները արձանագրել են հրդեհային և տեխնիկական նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի, առողջության ու անվտանգության համար։
Հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում շահագործվող բենզալցակայանների գործունեությունը դադարեցնելու որոշումներ է կայացրել և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համագործակցության արդյունքում դրանք կապարակնքվել են, իսկ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան բնակավայրում շահագործվող բենզալցակայանը Տեսչական մարմնի և համայնքապետարանի հետ համագործակցության արդյունքում բենզալցակայանը ապամոնտաժվել է։

Նմանատիպ նյութեր
1132 դիտում
16:38 18-06-2024
Երևանում և Գեղարքունիքի մարզում 3 գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել
1096 դիտում
21:11 12-02-2024
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Երևանում ու Արագածոտնի մարզում գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցրել
1189 դիտում
15:15 19-02-2024
Տեսչական մարմինը Կոտայքի և Արարատի մարզերում հերթական գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցրել
Այս բաժնից
1666 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա