1867 դիտում
18:06 17-03-2024
Ստորություն է հավաքել 100%-անոց ընդդիմադիր ձայներ և ուղղակի նվեր տալ իշխանությանը. Հայկ Մարությանը՝ «Հանրային ձայն»-ի մասին
Մենք գիտեինք, որ Երևանի քաղաքապետի ընտրությունների հարցում ժողովրդի շրջանում մեծ ապատիա կար, սակայն մասնակցության նման ցածր տոկոս չէինք սպասում. այս մասին ԼուրջCast հաղորդման եթերում ասել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ինչքան շատ լիներ մասնակցությունը, այնքան ցածր կլիներ ՔՊ-ի տոկոսը և այնքան բարձր ընդդիմության տոկոսը: Իհարկե, շատ մեծ կարուստ էր մարդկանց քիչ գալը և շատ տարօրինակ էր «Հանրային ձայն» կոչվածի՝ այսինքն՝ «Դոգի» (Վարդան Ղուկասյան-Խմբ.) հավաքած տոկոսը, որովհետև նա սուտ է խոսում: Սա է խնդիրը», - ասել է Մարությանը:
Վերջինս հիշեցրել է, որ Վարդան Ղուկասյանը հանցագործության համար հետախուզման մեջ է: Ըստ Մարությանի՝ խոսքն իրական, այլ ոչ թե «ինչ-որ կարած գործի» մասին է:
«Փաստացի «Հանրային ձայն»-ի ղեկավարը յոթը ձայն ունեցավ ավագանիում և առաջարկում էր՝ էս տվեք, էն տվեք: Բայց մենք արդեն ներսից գիտեինք, որ առնվազն մեկ կամ երկու ձայն նա ի սկզբանե չուներ, ընդ որում, ինքն է խոստովանել դա: Նա ասաց, որ «ես զանգում էի Արտակ Գալստյանին, ասում էի՝ դի՛ր մանդատդ, ինքը չէր դնում»: Իսկ դա նշանակում է, որ իրենք այդ ձայնը չունեն: Ուրիխանյանն էլ այստեղ չէ, չի եկել և չի էլ պատրաստվում գալ: Այսինքն այդ երկու ձայնը չուներ, իսկ հինգ ձայնով ընդհանուր ընդդիմությունը քաղաքապետ չէր կարող ընտրել: Եթե անգամ բոլորը համաձայն լինեն, որ թեկնածուն ես էի, չէր ստացվում դա: Առաջին օրվանից այդ մարդը դա գիտեր և բոլորին, իր ընտրողներին, հանրությանը խաբում էր: Ի վերջո ասաց՝ «ինձ համար միևնույն է՝ ով կլինի» ու ոչ թե տվեցին իրենց ձայները, այլ մասնակցություն ապահովեցին, որ Ավինյանին ընտրեն: Ընդ որում, նա նորից փորձում էր բոլորին մոլորության մեջ գցել՝ ասելով, որ իրենք դեմ են քվեարկել: Իմ կարծիքով՝ ստորություն է հավաքել հարյուր տոկոսանոց ընդդիմադիր ձայներ և դա ուղղակի նվեր տալ իշխանությանը, հետո էլ փորձել դա ցույց տալ որպես դեմ քվերակել... Իսկ թե ինչի համար է տվել ձայները, արդեն կարող ենք կռահել, որովհետև նա հենց այնպես դա չէր անելու», - ասել է Մարությանը:

Նմանատիպ նյութեր
2278 դիտում
10:58 27-04-2017
Դա իմ գյուղն ա, ես միշտ էլ շատ ձայներ եմ հավաքել. Բազմասեր Առաքելյանը՝ ուղղորդումների մասին. «Ժողովուրդ»
1402 դիտում
09:03 31-05-2023
Հայկ Մարությանը չի կարողանում թիմ հավաքել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
712 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
535 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1078 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից