3112 դիտում
13:47 16-03-2024
Կալանավորները «Արմավիր» ՔԿՀ-ում չեն ենթարկվել քրեակատարողական ծառայողների օրինական պահանջներին․ նրանք տեղափոխվել են պատժախցեր
Հանցածին դիրքորոշում ունեցող մի քանի կալանավորված անձ մարտի 15-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում չի ենթարկվել քրեակատարողական ծառայողների օրինական պահանջներին, ցուցաբերել է անհնազանդություն, անհարգալից վերաբերմունք վերջիններիս նկատմամբ՝ հորդորելով նաև այլ կալանավորված անձանց միանալ իրենց անօրինական գործողություններին, այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից:
Վերոնշյալ գործողությունները քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից կանխվել են, մեղավորներն ուղարկվել են պատժախցեր։
«Armlur.am լրատվական կայքում զետեղվել է հրապարակում` «Արմավիրի բանտում բունտ է. կալանավորների են ծեծում.ահազանգ» վերնագրով։ Մինչև հրապարակումը նշված լրատվական կայքը դիմել էր Քրեակատարողական ծառայությանը և ստացել պարզաբանում, որում մասնավորապես ասվել էր, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մի քանի կալանավորված անձ խախտել է ներքին կանոնակարգի պահանջները՝ ագրեսիվ վարքագիծ և անհարգալից վերաբերմունք դրսևորելով ծառայողների նկատմամբ։ Արդյունքում՝ նշված կալանավորված անձինք, ըստ սահմանված կարգի, տեղափոխվել են պատժախցեր։
Չնայած Քրեակատարողական ծառայությունից ստացված պարզաբանմանը՝ armlur.am-ը հրապարակումը վերնագրել է իսկությունը խեղաթյուրող բովանդակությամբ»,- ասված է ՔԿԾ հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր
14158 դիտում
08:53 08-10-2020
«Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորները բողոքում են․ պատրաստ են ճակատ մեկնել ու կռվել, բայց չեն տանում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
514 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
388 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
394 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել