211652_close_icon
views-count15686 դիտում article-date 22:25 08-01-2025

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում արշալույսները խաղաղ չեն. կալանավորները հրել են միմյանց, ինչից սկսվել է քաշքշոց. կա վիրավոր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 2024թ. դեկտեմբերի 29-ին ժամը 14։40-ի սահմաններում 6-րդ մասնաշենքի 648 խցում պահվող կալանավորված անձ 27-ամյա Ռոման Քալաշյանը հերթապահ բուժակի մոտ ընդունելության ավարտից հետո խուց ուղեկցելու ժամանակ հրել է հեռախոսազանգ կատարելուց հետո զբոսահրապարակ գնացող կալանավորված անձ 34-ամյա Վիտալի Ուսոյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենի արդյունքում նրանք սկսել են քաշքշել միմյանց և միջադեպի հետագա զարգացումը կանխվել է քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ռ․ Քալաշյանը և Վ․ Ուսոյանը ենթարկվել են մարմնական զննության, ինչի արդյունքում Վ.Ուսոյանի շրթունքի հատվածում հայտնաբերվել է մարմնական վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր