211652_close_icon
views-count14161 դիտում article-date 08:53 08-10-2020

«Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորները բողոքում են․ պատրաստ են ճակատ մեկնել ու կռվել, բայց չեն տանում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր՝ վաղ առավոտյան, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 142 դատապարտյալ և կալանավոր պատրաստվում են կիտրուկ քայլերի դիմել։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 4-րդ մասնաշենքի 36 խցի դատապարտյալ Հրայր Հունանյանը, որը մասնակցել է նաև 2016-ին տեղի ունեցած ապրիլյան պատերազմին, հայնեց․ «Բոլոր կալանավորներով, մի մարդու պես մեր դոշակները, վերմակները խցերից հանելու ենք դուրս, հրաժարվելու ենք սնունդից, քանի որ տեսնելով մեր երկրի վիճակը՝ շատ ենք տանջվում։ Դիմումներ ենք գրել 10 օր առաջ, որ պատրաստ ենք գնալ կռվել, մեզ մի՛ ազատեք, այլ տարեք ռազմաճակատ կռվենք, ոչ մի ձայն, ոչ մի բանի տեղ չեն դնում։ Մենք այդ հացը ո՞նց ուտենք, որ մեր տղերքը զոհվում ու վիրավորվում են»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր