1492 դիտում
15:14 15-03-2024
Գնացին 2 օրում լուծարեցին իրենց հռչակած ԼՂՀ-ն, մենք կապ չունենք. Միրզոյանը
Հայաստանը բոլոր ջանքերը գործադրել է, որ Լեռնային Ղարաբաղում հայաթափում տեղի չունենա։
Այսպես ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին Արցախի հայաթափման մասին և որ 2023թ մնալու է սև էջ Հայաստանի պատմության մեջ:
«Մենք կապ չունենք, մենք փորձում էինք այնպես անել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը մնա իր պատմական բնօրրանում, բայց այստեղից շարունակաբար քննադատություններ էինք լսում ձեր կողմից, իսկ դրան ի պատասխան՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական էլիտան զբաղված էր իշխանություն փոխելով, մի քանի օրվա իշխանությամբ օժտված մարդուն ուղարկեցին, ու նա Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին հրամանագրով հանդես եկավ:
Փաստերն ակնհայտ են, դուք քննադատում էիք մեր կոչերն առ այն, որ բանակցեն իրավունքների շուրջ, իսկ Ստեփանակերտում ձեր ձայնն ավելի բարձր էր լսվում ու փոխանակ իրավունքների հարցով զբաղվեին ընդունում էին բանաձևեր ինչ-որ տարածքների մասին: Մեկ էլ, հոպ, գնացին 2 օրում լուծարեցին իրանց հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Մենք մեղավոր չենք»,- հավելեց Միրզոյանը։
Միրզոյանը նշեց, որ տիեզերական գաղտնիք չէ այն, որ Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ:
«Չգիտեմ՝ ով, ինչ, որ փուլում, որ պատմական պահին ինչ շահ է ունեցել այլ բան ասելու Հայաստանի հանրությանը, բայց, կարծում եմ, բոլորը կարող են հասկանալ, որ բանակցություններն առաջին օրվանից եղել են տարածքներ զիջելու բանակցություններ»,- նշեց նա։

Նմանատիպ նյութեր
3603 դիտում
10:16 21-10-2016
Կառավարության հռչակած փոփոխությունները հնարավոր է իրենց հետ բերեն սկանդալային բացահայտումներ. «Ժամանակ»
15889 դիտում
17:10 14-09-2018
Ես ատում եմ «Սասնա ծռեր»-ին, իսկ Յուրիի հոր հետ մենք կապ չունենք. ՊՊԾ գնդում սպանված ոստիկանի կին. 1in.am
3994 դիտում
18:12 28-06-2017
Նոյեմբերյան. կոյաջրերն ու անձրեւաջրերը գնացին իրենց ճամփով
Այս բաժնից
1228 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1051 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
865 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել