775 դիտում
15:06 14-03-2024
Մեկնարկում են ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյակին նվիրված միջոցառումները․ կայացել է հանձնաժողովի առաջին նիստը
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով ստեղծվել է ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման տասնամյակի կապակցությամբ հոբելյանական միջոցառումների կազմակերպման և անցկացման հանձնաժողով։
ՔԿ-ից հայտնում են, որ մարտի 14-ին կայացել է հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ով հանդիսանում է նշված հանձնաժողովի նախագահը։
Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյա հոբելյանի շրջանակներում նախատեսվող միջոցառումների ծրագրի նախագիծը, ինչպես նաև՝ վերջինիս իրագործման հետ կապված կազմակերպական բնույթ ունեցող հարցերն ու անելիքները։
Հանձնաժողովի անդամները ծրագրային ուղղությունների վերաբերյալ ներկայացրել են իրենց տեսակետներն ու նկատառումները, ինչպես նաև անդրադարձ կատարել հոբելյանական նախաձեռնությունների իրականացմանն ուղղված ընթացակարգային մի շարք մոտեցումների:
Քննարկման արդյունքներից ելնելով՝ Արգիշտի Քյարամյանը տվել է Կոմիտեի հոբելյանը պատշաճ և բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված հասցեական հանձնարարություններ։

Նմանատիպ նյութեր
1227 դիտում
15:09 03-02-2015
Կայացել է Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստը
Այս բաժնից
772 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
715 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
835 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին