23583 դիտում
21:31 13-03-2024
Ահազանգում են բնակիչները․ արտակարգ պատահարների դեպքում շտապօգնության և հրշեջ մեքենաները չեն կարողանա տեղաշարժվել․ երեխաների խաղահրապարակն էլ վերածվելու է շինհրապարակի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սևանի 2/1 հասցեի բնակիչները ահազանգում են, որ տարածքում բազմահարկ շենք է կառուցվում։ Նախապատրաստական աշխատանքները սկսվել են, արդեն փոսեր են փորվել ցանկապատ անցկացնելու համար։
Բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում են այն հանգամանքը, որ շենքի կառուցումից հետո փակվում է դեպի ավտոտնակներ ճանապարհը։
Քաղաքացիները նշում են, որ ավտոտնակները օրինական են, բայց թե հետո ինչպես են անցուդարձ անելու չգիտեն։ Բացի այդ արտակարգ պատահարների դեպքում նաև շտապօգնության և հրշեջ ծառայության մեքենաները չեն կարողանա տեղաշարժվել։ Երեխաների խաղահրապարակը նույնպես վերածվելու է շինհրապարակի։
Մինչդեռ, ըստ բնակիչների, այդ հատվածը պետք է կանաչապատվեր ու նոր խաղահրապարկ կառուցվեր, քանի որ հարևանությամբ գտնվող 6-մուտքանի շենքերի երեխաները միայն այստեղ կարող են խաղալ։
Մարզպետարան են դիմել, իրենց էլ հայտնել են, որ տարածքը դեռ 12 տարի առաջ են գնել։ Ավելի ուշ բնակիչների հետ հանդիպել են Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանն ու կառուցապատողը։ Նրանք քաղաքացիներին վստահեցրել են, որ ամեն ինչ արվելու է ի շահ բնակչի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2155 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)