1390 դիտում
23:00 08-03-2024
Հայաստանը կգնի ևս 84 միավոր հնդկական ATAGS հրետանային համակարգ
Հայաստանն իր հրետանային կարողությունները հզորացնելու նպատակով 155 միլիոն դոլար արժողությամբ 155 մմ տրամաչափի 84 միավոր «ATAGS» առաջադեմ հրետանային համակարգ ձեռք կբերի Հնդկաստանից։ 24News-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է հնդկական պարբերականը։
TAGS-ի հրաձգության հեռահարությունը 48 կմ է: Այն կատարյալ հարմարեցված է Հայաստանի պայմաններին։ 2023 թվականին Հայաստանը ձեռք է բերել 6 միավոր TAGS և հնդկական ընկերությունների հետ կնքել է ևս մի քանի պայմանագիր՝ MArG 155 ինքնագնաց հաուբիցների և Akash ՀՕՊ համակարգի գնման շուրջ։
Պարբերականը նշում է, որ Հայաստանի կողմից ATAGS-ի ձեռքբերումը տեղի է ունենում տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին․ «Երկիրը ձգտում է արդիականացնել իր զինված ուժերը՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից անվտանգային մարտահրավերների։ Այս գործարքը ոչ միայն կարևոր է Հնդկաստանի և Հայաստանի պաշտպանական հարաբերություններում, այլև ցույց է տալիս Հնդկաստանի՝ որպես միջազգային պաշտպանական շուկայում առանցքային դերակատարի նշանակությունը»։

Նմանատիպ նյութեր
23969 դիտում
18:43 12-11-2016
Հայաստանը գնում է 6 միավոր «Սմերչ», 6 միավոր ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» հրանետ. Ռազմինֆո
3873 դիտում
14:54 09-04-2016
Պենտագոնը Ռուսաստանից կգնի 18 միավոր РД-180 հրթիռային շարժիչ
886 դիտում
21:30 17-04-2024
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Այս բաժնից
1654 դիտում
21:30 31-01-2025
ՊԵԿ-ը շարունակում է ներկայացնել՝ ինչպես լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը
1036 դիտում
21:10 31-01-2025
«Սահմանազատման» ավարտին խոցելի Տավուշ ենք ունենալու՝ ծանրացող մարտահրավերներով․ Աբրահամյան