1420 դիտում
17:37 08-03-2024
Առաջին փուլով պատրաստվում են Ադրբեջանին տալ 4 գյուղ, հետո՝ գյուղեր Տավուշից ու Տիգրանաշենը․ Գառնիկ Դանիելյան
«Հայկական կողմը պատրաստվում է բավարարել Ադրբեջանի պահանջները և փուլ առ փուլ տալ հայկական տարածքները»,-այս մասին «Հայելի» ակումբում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Հայտնում է Yerkir.am-ը:
«Առաջին փուլով պատրաստվում են տալ 4 գյուղ, հետո՝ մյուսները, 7 գյուղ Տավուշից և Տիգրանաշենը»,-ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ այս ամենի հետևանքով Լոռին դառնալու է սահմանամերձ մարզ։
Պատգամավորը նաև ընդգծեց, թե, ռազմավարական տեսանկյունից, ինչ վտանգների է բախվելու Հայաստանը, եթե Տավուշից տաարածքներ զիջեն Ադրբեջանին։
«2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական կողմը Տավուշի ուղղությամբ հարձակում չի իրականացրել, որովհետև տարիներ շարունակ այդտեղ ամրաշինական աշխատանքներ են տարվել , այսինքն՝ այդ ամբողջ պաշտպանական գիծը ևս հայտնվելու է մեր թիկունքում, Հայաստանի հյուսիսային պաշտպանական գիծը կազմաքանդվելու է ամբողջապես։
Հաջորդը՝ Հայաստան մտնող գազամուղն է, որը նույնպես անցնում է այդ տարածքով․ Ռուսաստանից եկող գազամուղը, այս սրիկաների դավաճանական քայլի արդյունքում կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ․․․ Լոռիի մարզը դառնում է սահմանամերձ մարզ նույն ծրագիրն է, որն իրականցվում էր Արցախում՝ մաս-մաս կտրել, շրջափակել, որի հետևանքով Հայաստանը վերածվելու յուրահատուկ անկլավի»,-նշեց Գառնիկ Դանիելյանը։

Նմանատիպ նյութեր
880 դիտում
16:29 02-08-2024
Սահմանազատումից հետո Տավուշից Ադրբեջանին անցած տարածքում ականի պայթյունից 4 ադրբեջանցի է տուժել
898 դիտում
17:04 01-05-2024
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Այս բաժնից
643 դիտում
18:37 22-11-2024
Բրազիլիան հետաքրքրված է տեխնլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
598 դիտում
18:25 22-11-2024
Նարեկ Մկրտչյանը աշխատանքային այցով կմեկնի Լոնդոն
823 դիտում
18:06 22-11-2024
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին