80689 դիտում
14:47 08-03-2024
Ինչո՞ւ էին Փրկարար ծառայության «Չորս հրացանակիրները» «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ծննդատան տանիքից ճոպաններով իջնում և թակում ապագա մայրերի հիվանդասենյակների պատուհանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Մարտի 8-ը աշխարահում նշվում որպես կանանց միջազգային տոն։ Հայաստանում նույնպես նշվում է այդ գեղեցիկ տոնը, որին շարունակում է կանանց միամսյակը։
Այսօր՝ ավանդույթի համաձայն, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հերթական անակնկալն էր պատրաստել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը գտնվող հղի կանանց համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծննդատուն էին այցելել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, ովքեր դեռ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատաելու ժամանակվանից ձեռք են բերել չորս հրացանակիրներ՝ «Աթոս, Պորտոս, Արամիս և Դարտանյան» անունները։
Հրացանակիրների հետ էին նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանն ու ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը։
Արդեն տեղում պարզվեց, որ փրկարարները ժամանել էին ծննդատուն և տանիքից հատուկ ճոպաններով իջան ու ծեծելով հիվանդասենյակների պատուհանները շնորհավորեցին ապագա մայրերի «Մարտի 8»-ը և նրանց փոխանցեցին վարդեր։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մայրերն ասում էին․ «Իսկական անակնկալ։ Պարզվում է մեր փրկարարները ոչ միայն մարդ են փրկում, ինչին բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, այլ նաև կարողանում են նման անկակնալ մատուցել»։
Ֆոտլորագրողը հայտնում է, որ այս գեղեցիկ ավանդույթի կնքահայրը Արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-մայոր, երջանկահիշատակ, իսկական հայ, լեգենդ դարձած Արմեն Երիցյանն էր, որից հետո այն շարունակեց Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, մեծատառով հայ մարդ, իրավապահ համակարգում և ժողովրդի մոտ մեծ հեղինակություն վայելող, գեներալ-մայոր Ֆելիքս Ցոլակյանը ու հիմա այդ ավանդույթը շարունակում են ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 322+
322+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9968 դիտում
14:16 10-02-2022
Պատերազմն այս ընտանիքից խլեց չորս կյանք, չորս սյուն, չորս երազանք, չորս ապագա. aravot.am
17697 դիտում
15:05 14-08-2016
Ինչո՞ւ էր մարդաշատ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ