211652_close_icon
views-count69260 դիտում article-date 11:56 21-12-2023

Երևանի գնդի պարեկների ու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան բժիշկների շնորհիվ երեխան բարեհաջող լույս աշխարհ է եկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-ր դ վաշտի պարեկները Կոմիտասի պողոտայում ծառակություն կատարելիս են լինում, երբ Lada մակնիշի ավտոմեքենայով նրանց է մոտենում մի քաղաքացի ու հայտնում, որ ինքը կնոջը տեղափոխում է ծննդատուն և խնդրում է, որպեսզի պարեկները իրենց ուղեկցեն: 

Գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի հանձնարարականով՝ վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի, ավագ պարեկ Կարեն Քարամյանի և պարեկ Արամ Վարդանյանի ուղեկցությամբ ամուսիններին տեղափոխում են մինչև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատուն: 

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ծննդատան բժիշկներն ասում էին.

«Լավ է, որ ժամանակին են հասցրել. եթե մի քանի րոպե ուշացնեին, ծնունդը գուցե ավելի բարդանար, քանի որ ծննդկանի մոտ արդեն ուժեղ ցավեր էին սկսվել, և լավ է, որ ժամանակին հասցրել են հիվանդանոց, ու տղա երեխան բարեհաջող լույս աշխարհ է եկել, պարզապես մի քանի օր պետք է մնա բժիշկների հսկողության տակ: 

Երեխայի հայրը, ով Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ է, իր ընտանիքի անունից շնորհակալանքի խոսք է ուղղում պարեկներին, բժիշկներին՝ ինչպես ինքն է ասում՝ կնոջ և երեխայի կյանքը փրկելու համար: 

«Ես շատ լարված էի մեքենան վարում, կինս էլ, ճիշտն ասած, անընդհատ ասում էր՝ «չեմ դիմանում, չեմ դիմանում», դե ես էլ խառնվում էի իրար, բայց լավ է՝ պարեկներին տեսա, մոտեցա ու նրանք կնոջս տեղափոխեցին Մասիվի ծննդատուն, որտեղ էլ բժիշկները փայլեցին իրենց աշխատանքում: Դարձյալ մեր ընտանիքի անունից շնորհակալանքի խոսք ենք ուղղում բժիշկներին ու պարեկներին»: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր