211652_close_icon
views-count7519 դիտում article-date 12:44 07-03-2024

Սարգիս Վարդանյանը արժանացել է ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչմանը

Փետրվարի 27-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մարզական կոչումներ է շնորհել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների:

ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման է արժանացել սամբիստ Սարգիս Վարդանյանը:

EXCLUSIVElife.am-ը զրուցել է Սարգիսի հետ, ով կիսվել է իր տպավորություններով:
«Այս կոչումը միանշանակ պարտավորեցնող է: Հաճելի է այս բարձր կոչմանը արժանանալը: Սա երկար տարիներիս քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Իմ բոլոր հաղթանակները ես նվիրել եմ իմ հայրենիքին: Մեծ հպարտություն է աշխարհի տարբեր անկյուններում բարձր պահել Հայաստանի դրոշը»,- մեզ հետ զրույցում ասաց Սարգիս Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Վարդանյանը նաև հանդես է գալիս MMA-ում:

Նմանատիպ նյութեր