211652_close_icon
views-count82847 դիտում article-date 19:25 06-03-2024

Դեֆանս Հաուզինգում խոսքերը կյանքի են կոչվում. առաջիկայում թաղամասում կբացվի անտառ-պուրակը, որտեղ տնկված ծառերը տեսանելի են մի քանի կիլոմետրից. Դեֆանսի՝ «Այստեղ դու տանն ես» կարգախոսը իրականություն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն բոլորիս հայտնի Դեֆանս Հաուզինգ թաղամասում շինարարության սկզբից կառուցվող կենտրոնական անտառ-պուրակի ծառերն ապրիլ ամսին կլինեն կանաչած, իսկ կենտրոնական անտառ-պուրակը՝ կայացած:

Կենտրոնական անտառ-պուրակի ամբողջ երկայնքով տնկվել են Իտալիայից բերված սոսի տեսակի ծառեր, որոնք ունեն փոշի կլանելու հատկություն, ճեմուղիների երկարությամբ երկու շարքով տնկվել են կարմրատերև թխկիներ:

Արծաթափայլ եղևնիների պուրակում վարդերի թփերի տնկման համար նախատեսված գոտիավորված տարածքներում տնկվել են տուաներ, իսկ այդ տարածքներն իրար միացնող արահետների երկարությամբ՝ սակուրաներ: Անտառ-պուրակի արահետները կառուցված են 15-20 սմ հաստությամբ բազալտե սալաքարերով:

Դեֆանս Հաուզինգ թաղամասում իտալացի դենդրոլոգների ներկայության և հսկողության ներքո մեծ ինտենսիվությամբ մշակվում են անտառ-պուրակի ծառատեսակները, կատարվում են ծառերի էտման և հիմնական ձևավորման աշխատանքները, իրականացվում են անհրաժեշտ սրսկման և սանիտարական աշխատանքները, ինչպես նաև բացվում և փխրեցվում են ծառերի բնաբաժակները: Սպասվող եղանակների տաքացմանը զուգընթաց 10-15 օրից կսկսվեն նաև ոռոգման աշխատանքները:

Պատկերավոր է հազարավոր ծառերի, ինչպես նաև անտառ-պուրակի տարածքում կառուցվող 5 շատրվանային կոմպլեքսների ու ջրավազանների առկայության պայմաններում ձևավորվող գեղեցկությունը: Արդյունքում ապահովվելու է նաև մեղմ և զով միկրոկլիմա:

Կարևոր է նշել, որ Դեֆանս Հաուզինգ թաղամասում իրականացվում է Հայաստանի ամենախոշոր շատրվանային կոմպլեքսի կառուցումը, որի նախագծային աշխատանքներն ավարտված են, ընթանում են հողային աշխատանքները:

Անտառ-պուրակի տարածքում արդեն ձևավորվում են առողջ ապրելակերպի համար կարևոր նշանակություն ունեցող ճեմուղիները, վազքուղիները և հեծանվուղիները, որոնց ամբողջ երկայնքով տեղադրված են բարձրորակ լուսամփոփներ:

Ավարտված է անտառ-պուրակի ջրահեռացման համակարգի ստեղծումը, որը 5 կմ ավելի է:

Դեֆանս Հաուզինգի կարգախոսը՝ «ԱՅՍՏԵՂ ԴՈՒ ՏԱՆՆ ԵՍ», իրականություն է:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 219+
219+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր