1165 դիտում
16:46 06-03-2024
Սուրճ հյուրասիրելը, ծաղիկ նվիրելը, կամ ճաշի հրավիրել ու հաշիվը փակելը ընդունելի՞ նվերներ են. Վարդանյանը՝ փոխնախարարին
Արդյոք սուրճ հյուրասիրելը, Մարտի 8-ին ծաղիկ նվիրելը, կամ Ձեզ ճաշի հրավիրել ու հաշիվը փակելը ընդունելի է նվերների օրենքի տեսանկյունից: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ պետական իրավական հանձնաժողովի նիստի ժամանակ դիմելով Արդարադատության փոխնանարար Կարեն Կարապետյանին՝ հարցրեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
«Ես հանցավոր վարքագիծ ունենալու որեւէ ցանկություն չունեմ, բայց սուրճ առաջարկելու իրավունքից եւս չեմ ուզում զրկվել: Հիմա չգիտեմ՝ օրենքը կխախտեմ, թե ոչ, բայց Մարտի 8-ին հաստատ շնորհավորելու եմ»,-ասաց Վարդանյանը:
Ի պատասխան փոխնախարարն ասաց, որ առաջարկվող նախագիծը վերաբերում է պետության սեփականություն դարձած նվերների տնօրինմանը:
«Մենք գնում ենք նրան, որ պաշտոնական պարտականությունների հետ կապված որևէ նվերի ընդունումը, ի վերջո, դառնալու է սահմանափակ և 160,000 դրամը գերազանցող որևէ նվեր, բացառությամբ մերձավոր ազգականից ստացած, պետք է լինի «տաբու»:
Մարտի 8-ի նվերները, հաշվի առնելով դրանց սիմվոլիզմը և վստահ լինելով, որ դրանք չեն հետապնդելու նպատակ՝ ազդեցություն գործել Ձեր գործընկերների վրա, ես վստահ եմ, որ դուք կաշկանդված չեք լինի Ձեր շնորհավորանքն իրականացնելուց: Կներեք, որ Ձեզ կրակը գցեցի պարոն Վարդանյան»,- պատասխանեց փոխնախարարը:

Նմանատիպ նյութեր
4664 դիտում
17:31 04-09-2016
Հռոմի պապը Վատիկան ճաշի է հրավիրել 1,5 հազար անօթևանների
57072 դիտում
12:18 15-01-2016
ԱԺ պատգամավոր Ծաղիկ Ռուբոն արդեն ունի իր մրցակիցը. նա Ծաղիկ Միքոն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
547 դիտում
21:00 27-12-2024
Տավուշի մարզի Աճարկուտի երեխաները Half-court բասկետբոլի դաշտ ունեն․ վարչապետ
1408 դիտում
20:49 27-12-2024
Վարչապետի որոշմամբ նշանակումներ և վերանշանակումներ են կատարվել ՊԵԿ ղեկավար կազմում
964 դիտում
20:37 27-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքը փոխվել է