895 դիտում
18:44 05-03-2024
Աննա Վարդապետյանը Հաագայում հանդիպել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում 2024 թվականի մարտի 5-ին Հաագայում հանդիպել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանին:
Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը:
Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ՝ Հռոմի ստատուտին միացած 124-րդ մասնակից պետությունը՝ 19-րդ պետությունը Արևելյան Եվրոպայի խմբից։
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Քարիմ Խանին հանդիպման պատրաստակամության համար և ընդգծել, որ հանդիպումը կնպաստի Միջազգային քրեական դատարանի հետ արդյունավետ համագործակցություն ապահովելուն, ներպետական ընթացակարգերի վերանայմանն ու դրանք Ստատուտի դրույթներին համապատասխանեցնելուն:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նմանատիպ նյութեր
1051 դիտում
20:39 10-11-2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ա. Խանի հետ
1393 դիտում
12:47 09-03-2024
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանդիպել է «Առաջնորդության դպրոցի» ուսանողների հետ
Այս բաժնից
901 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել
784 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը