211652_close_icon

Միշուստինը երկօրյա այցով կմեկնի Ադրբեջան

views-count1024 դիտում article-date 12:12 05-03-2024
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկօրյա այցով այսօր կմեկնի Ադրբեջան, հաղորդում է ՌԴ կառավարության գրասենյակը։

Նա հանդիպում կունենա երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև բանակցություններ կանցկացնի վարչապետ Ալի Ասադովի հետ։

Սպասվում է, որ առաջիկա շփումների ընթացքում քաղաքական գործիչները կդիտարկեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերական, մշակութային, հումանիտար և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համատեղ նախագծերի խթանմանը։ Նախատեսվում է մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում։

Նմանատիպ նյութեր