1067 դիտում
20:55 02-07-2015
Հովիկ Աբրահամյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը վաղը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա:
Վարչապետը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Ֆրանսիայի կառավարության ղեկավար Մանյուել Վալսի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:
Հովիկ Աբրահամյանը կայցելի Փարիզի քաղաքապետարանում բացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես, Ֆրանսիայում ու Եվրոպայում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդարան, կհանդիպի ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետները ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքում կմասնակցեն հայկական դպրոցի բացման արարողությանը:
Նմանատիպ նյութեր
1277 դիտում
13:03 15-03-2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա
1296 դիտում
14:59 05-04-2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Լիտվա
1912 դիտում
23:34 08-07-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վաղը` հուլիսի 9-ին, աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա
Այս բաժնից
1171 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1006 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը