Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր երկօրյա այցով կմեկնի Վրաստան
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն, հաղորդում է News Georgia-ն:
Վարչապետին Թբիլիսիի օդանավակայանում դիմավորելու է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Այսօր երեկոյան տեղի կունենա տետ ա տետ հանդիպում Հայաստանի և Վրաստանի վարչապետների միջև, որի ավարտից հետո հանդիպումը կշարունակվի ընդլայնված ձևաչափով:
Հանդիպումից հետո կողմերը համատեղ մամլո ասուլիսով հանդես կգան, իսկ երեկոյան Վրաստանի վարչապետը պաշտոնական ընթրիք կկազմակերպի:
Վաղը՝ դեկտեմբերի 12-ին, Հովիկ Աբրահամյանը հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ: