211652_close_icon
views-count985 դիտում article-date 17:48 02-03-2024

Ուկրաինան հայտարարել է ռուսական Սու-34 կործանիչ խոցելու մասին

Ուկրաինայի ԶՈւ օդային ուժերի հրամանատարությունը մարտի 2-ին հայտարարել է նախօրեի առավոտյան ռուսական ևս մեկ Սու-34 կործանիչ ոչնչացնելու մասին:

Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն՝ հղում անելով ուկրաինական օդուժի տեղեկատվությանը:

Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է, որ արևելյան ուղղությամբ ոչնչացվել է հակառակորդի Սու-34 կործանիչ-ռմբակոծիչը, որը փորձել է կառավարվող ավիառումբերով հարվածներ հասցնել ուկրաինական դիրքերին:

Ուկրաինայի զինվորականների հաղորդած տեղեկությունների համաձայն՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում խոցվել է ռուսական 12 ռազմական ինքնաթիռ, որից 9-ը՝ Սու-34։

Նմանատիպ նյութեր