211652_close_icon
views-count1630 դիտում article-date 20:28 01-03-2024

Վազորդ Երվանդ Մկրտչյանը Գլազգոյում կպայքարի օլիմպիական ուղեգրի համար

Շոտլանդիայի Գլազգո քաղաքում մեկնարկել է աթլետիկայի աշխարհի ձմեռային առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնի Երվանդ Մկրտչյանը։

28-ամյա աթլետը հանդես կգա 1500 մետր վազքատարածությունում և կփորձի նվաճել Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Դրա համար հայ վազորդը պետք է գրանցի առնվազն 3, 33. 50 արդյունք, հաղորդում է ՀԱՕԿ-ը:

Փետրվարին Երվանդ Մկրտչյանն արծաթե մեդալ էր նվաճել Սերբիայում անցկացված Belgrade Indoor Meeting մրցաշարում։ Նա 1500 մետրը հաղթահարել էր 3:38.12 րոպեում` սահմանելով Հայաստանի ռեկորդ։

Աշխարհի ձմեռային առաջնությանը մասնակցելու իրավունք են ստացել աշխարհի 32 ուժեղագույն վազորդները:

Երվանդ Մկրտչյանի հետ մրցավայրում է նաև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկում Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը:

Նմանատիպ նյութեր