211652_close_icon
views-count898 դիտում article-date 22:50 28-02-2024

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Բերբոքին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպման կազմակրպման համար

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Բեռլինում հանդիպման և բանակցությունների անցկացման համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի էջում կատարված հրապարակման մեջ։

Բեռլինում փետրվարի 28-ին Հայաստանի, Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները եռակողմ հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր։

Ավելի վաղ երկկողմ հանդիպում են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունները:

Նմանատիպ նյութեր