24671 դիտում
13:32 28-02-2024
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով առանձնապես ծանր հանցագործություններ կանխած, նախականխած ու բացահայտած փոխգնդապետերը պաշտոնների են նշանակվել
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանությունն արդեն միս ու արյուն է դառնում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 27-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով Ռոման Խլղաթյանը ազատվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության քրեական միջավայրի հակազդման բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազորի պաշտոնից:
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նա նշանակվել է նույն վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ:
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Արմեն մկրտչյանը ազատվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Հետախուզման, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վարչության Անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել նույն բաժնի պետ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Խլղաթյանն ու Ա. Մկրտչյանը կոչումով փոխգնդապետ են, ոստիկանության համակարգում երկար տարիների աշխատանքային փորձ ունեն, աշխատել են ոստիկանության տարբեր տարածքային բաժիններում, ժողովրդին հայտնի 6-րդ գլխավոր վարչությունում, Քրեական ոստիկանությունում ու բազմաթիվ անգամներ աչքի են ընկել առանձնապես ծանր հանցագործությունների կանխման, նախականխման ու բացահայտման, այդ թվում` աղմկահարույց դեպքերով:

Նմանատիպ նյութեր
62163 դիտում
15:37 28-11-2023
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով՝ ոստիկանության ներքին գործերի բաժինների նոր պետեր են նշանակվել
Այս բաժնից
12730 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ