34493 դիտում
15:42 27-02-2024
Ավտովթար՝ Լոռու մարզում․ 38-ամյա վարորդը «Kia Sorento»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել բնակչի տան տարածքում․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Փետրվարի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Մարինե Վ․-ն իր վարած «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայով Լոռի Բերդ-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվելով հայտնվել բնակչի տան հողամասում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մարինե Վ․-ն և ուղևոր 14-ամյա Է․ Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժնի հերթապահ խումբը՝ թույլտվության համակարգի ավագ տեսուչ Բալայանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+