211652_close_icon
views-count7972 դիտում article-date 17:45 26-02-2024

Գերեզմանատեղի տրամադրելու համար պահանջել ու ստացել է 1000 ԱՄՆ դոլար. քաղաքացին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Aravot.am-ի տեղեկություններով՝ իրավապահները՝ Արմավիրի մարզի «Բարեկարգում» տնօրինության Վաղարշապատ համայնքի գերեզմանատների տնօրեն Համլետ Մանուկյանի կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու վերաբերյալ տեղեկություններ են ստացել:

Ըստ այդ տեղեկությունների՝ Մանուկյանը ԱՄՆ-ից եկած մի քաղաքացու Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում գերեզմանատեղի տրամադրելու համար պահանջել եւ ստացել է 1000 ԱՄՆ դոլար: Համլետ Մանուկյանը մեզ հետ զրույցում զարմացավ իրեն վերագրվող արարքից, ասաց՝ նման բան չկա ու չի կարող լինել. «Որովհետեւ մենք տեղերն անվճար ենք տրամադրում: Գերեզմանները նուրբ թեմա, է շատ են լինում նման խոսակցություններ, թե գումար են պահանջել, իրականում չկա նման բան: Ոչ մի բանից տեղյակ չեմ, բացառում եմ նման բան»: Մեր զրուցակիցն ասաց, որ դեռ չի հարցաքննվել այդ գործի շրջանակում:

Իրավապահներն օպերատիվ այլ տեղեկություններ էլ են ստացել, որ 2022թ. դեկտեմբերի կեսերին մեկ այլ քաղաքացու «Պետտնկարան» կոչվող գերեզմանատանը գերեզմանի տեղ հատկացնելու համար Համլետ Մանուկյանը պահանջել և ստացել է 200.000 ՀՀ դրամ գումար, իսկ գերեզմանատան շինարարության համար 2023թ. հունվար ամսին պահանջել և ստացել է 650.000 ՀՀ դրամ գումար:

Գերեզմանի շինարարության ընթացքում այնուհետև հարևանությամբ գտնվող 3 մետր քառակուսի հողը գերեզմանին կցելու համար Մանուկյանը նշված քաղաքացուց ևս պահանջել և ստացել է 50.000 ՀՀ դրամ գումար:

 

Նմանատիպ նյութեր