958 դիտում
16:20 26-02-2024
Ինձ պատկերացնում եմ հայաստանամետ նախարար․ Գևորգ Պապոյանը վայր է դրել պատգամավորական մանդատը
Ես կրկնում եմ, որ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնը պակաս կարևոր չէ, շատ պատասխանատու պաշտոն է, ԱԺ-ում ունեմ անելիք, բայց քաղաքական թիմը որոշել է, որ իմ պետական ծառայությունը, հանրային ծառայությունը պետք է կատարեմ որպես էկոնոմիկայի նախարար ու ես այդ որոշումը ընդունել եմ ի գիտություն և պատասխանատվությամբ։
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
«Քննարկվել են մի քանի տարբերակներ, և քննարկման արդյունքում նման որոշում է կայացվել»,- ասաց նա։
Լրագրողի հարցին՝ հնարավոր է կադրային ճգնաժամ կա պետական կառավարման համակարգում, որ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին ստիպված տանում են էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյանն արձագանքեց.
«Պետական կառավարման համակարգն իրականում գրավիչ չէ, եկեք անկեղծ լինենք։ Թեկուզ աշխատավարձի մասով, այն աշխատավարձը, որ ստանում է նախարարը, միջին կազմակերպության ղեկավարը կամ փոքր կազմակերպության միջինից մի փոքր բարձր մակարդակի մենեջերը նույնպես ստանում է այդպիսի աշխատավարձ:
Ես նկատի չունեմ միայն նախարարին կամ վարչապետին, փորձագետից սկսած մինչև բարձր պաշտոններում, բոլորի համար պետական կառավարման համակարգը գրավիչ չէ: Եկեք գնանք 1,000 խոշոր հարկատուների մեջ 400-րդ տեղում գտնվող կազմակերպության տնօրենին հարցնենք, տեսնենք ինքը կգա կաշխատի՞ նախարար կամ փոխնախարար, թե՞ ոչ: Գրավիչ չէ, հարցը միայն աշխատավարձը չէ, ամեն մարդ չէ, որ պատրաստ է, որ իրեն քննադատեն, քննարկեն, ոչ հաճելի հարցեր տան: Ես բազմաթիվ մարդկանց եմ ճանաչում, որ կարող են լինել լավ նախարար, լավ փոխնախարար, շատ լավ վարչության պետ, բայց իրենք չեն գա: Պատասխանատվությունը մեծ է։ Բազմաթիվ մարդկանց եմ ճանաչում, որոնք կարող են լավ նախարար, վարչության պետ լինել, բայց չեն գալիս», -ասաց նա:
Պապոյանը նշեց, որ Էկոնոմիկայի նախարարությունը ամենամեծ համակարգերից մեկն է, հաշվի առնելով, որ գործ ունենք տնտեսության հետ, ուստի պատասխանասխանատվությունը, ըստ պատգամավորի մեծ է։
«Ես ինձ այնտեղ պատկերացնում եմ, որտեղ պետք է լինեն բոլոր նախարարները՝ հայաստանամետ, ամեն ինչ պետք է արվի հանուն ՀՀ-ի»,- ասաց նա։
Պապոյանը հայտարարեց, որ վայր է դրել պատգամաորական մանդատը։
«Ենթադրում եմ ԱԺ նախագահը այսօր կանի հայտարարությունը , որից հետո կա 7-օրյա ժամկետ, ինչից հետո հնարավոր կլինի նշանակումը կատարել»։

Նմանատիպ նյութեր
808 դիտում
17:43 11-12-2024
ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը վայր է դրել պատգամավորական մանդատը
1461 դիտում
20:18 01-02-2014
Թևան Պողոսյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու իր դիմումը
Այս բաժնից
550 դիտում
18:55 11-12-2024
Բագրևանդի և Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում լուսացույցներ կտեղադրվեն
379 դիտում
18:43 11-12-2024
Չինաստանի Կոմերցիայի նախարարության պատվիրակությունը հյուրընկալվել է Էկոնոմիկայի նախարարությունում
499 դիտում
18:18 11-12-2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրահանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալին