211652_close_icon
views-count1479 դիտում article-date 20:18 01-02-2014

Թևան Պողոսյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու իր դիմումը

«Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը հետ է վերցրել մանդատը վայր դնելու մասին դիմումը: Այս մասին նա գրառել է ֆեյսբուքյան իր էջում. «Հայտնում եմ բոլորին, որ այսօր ՀՀ ԱԺ նախագահին եմ հանձնել գրություն, որով հետ եմ վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումս: Շուրջ մեկ ամիս ծանրութեթև եմ արել ու հավասարակշռության նժարին դրել ԱԺ-ից հեռանալու իմ պատճառներն ու այն հետևանքները, որ կարող է ունենալ որոշումս՝ առաջին հերթին «Ժառանգություն» խմբակցության համար: Պատասխանատվության զգացումս էապես գերակշռում է: Ես մնում եմ ու կաշխատեմ կրկնակի եռանդով, արդեն նաև նոր տրամադրվածությամբ»:

Նմանատիպ նյութեր