211652_close_icon

Դատավոր Արշակ Վարդանյանի լիազորությունները դադարել են

views-count1021 դիտում article-date 15:29 26-02-2024
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի լիազորությունները դադարել են։ Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ ֆեյսբուքյան էջից։

«Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի լիազորությունները։

Հավելենք, որ Դատական օրենսգրքով Արշակ Վարդանյանի լիազորությունները դադարում են նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում», - նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր