211652_close_icon

Վաղը կանցկացվի Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը

views-count787 դիտում article-date 21:16 22-02-2024
Փետրվարի 23-ին (ուրբաթ)՝ ժամը 17։00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում (հասցե՝ Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքեխվյան փող․ 20) տեղի կունենա ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը։ Այդ մասին տեղեկանում ենք Մանուկյանի պաշտոնական էջից։ 

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը ներկա կգտնվի նիստին։

Դատական նիստը դռնբաց է։

Նմանատիպ նյութեր