211652_close_icon
views-count532 դիտում article-date 20:00 22-02-2024

Ելիսեյան պալատում մասնակցել եմ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպմանը․ Սուրեն Պապիկյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Ելիսեյան պալատում մասնակցել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպմանը: Այս մասին գրում է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ համագործակցության հետևողական զարգացմանն ու ամրապնդմանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներին առնչվող հարցեր:

Այնուհետև ներկա ենք գտնվել Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը:

Իսկ այսօր՝ փետրվարի 22-ին, վարչապետի գլխավորությամբ այցելել ենք «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ», որտեղ հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական խոշոր մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ»:

Նմանատիպ նյութեր