28 տարի առաջ համակուրսեցու սպանության համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանն ազատ չի արձակվի
28 տարի առաջ համակուրսեցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանն ազատ չի արձակվի: Հիշեցնենք, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր քննվեց ԵՊԲՀ ուսանող Իոսիֆ Աղաջանովին 1996 թվականին սպանելու համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ հարցը։