211652_close_icon
views-count15138 դիտում article-date 21:28 03-08-2019

Մարտի 1-ի գործով սպանության համար կալանավորված Գեղամ Պետրոսյանը հնարավոր է, վաղը ազատ արձակվի. Aysor.am

2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ցուցարարներից Զաքար Հովհաննիսյանի սպանության համար կալանավորված ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը, հնարավոր է, վաղը՝ օգոստոսի 4-ին ազատ արձակվի, [url=https://www.aysor.am/am/news/2019/08/03/%D5%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB-1/1593847?fbclid=IwAR2h2E37W4V86NA77U5QiM3fvY8f7XAoho0FdjXHsirgQlRjNf8yr-6jfs0]Aysor.am[/url]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վաղարշակ Գևորգյանը։ «Մինչ այս պահը նախաքննություն իրականացնող մարմնից Գեղամ Պետրոսյանի կալանքը երկարացնելու միջնորդություն ներկայացնելու մասին ծանուցում չունեմ, իսկ վաղն էլ նրա կալանավորման երկամսյա ժամկետը լրանում է, և քննիչը ուզի-չուզի որոշմամբ պետք է նրա խափանման միջոցը փոխի», -ասաց Վաղարշակ Գևորգյանը։ Հիշեցնենք՝ Գեղամ Պետրոսյանին կալանավորելը նախաքննություն իրականացնող մարմինը՝ Հատուկ Քննչական ծառայությունը բավականին աղմկոտ արեց՝ հայտարարելով, թե Մարտի 1-ի գործի շրջանակներում նա առաջին անձն է, որը մեղադրվում ու կալանավորվում է սպանության համար։ Մանրամասները՝ [url=https://www.aysor.am/am/news/2019/08/03/%D5%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB-1/1593847?fbclid=IwAR2h2E37W4V86NA77U5QiM3fvY8f7XAoho0FdjXHsirgQlRjNf8yr-6jfs0]Aysor.am[/url]-ում:

Նմանատիպ նյութեր