68119 դիտում
19:08 07-12-2017
Երևանում 2 տարի առաջ «Գուդվին»-ի աշխատակցի առանձնակի դաժանությամբ սպանության մեջ կասկածվողի համար տուժողը ցմահ, իսկ մեղադրողը 18 տարի է պահանջում. News.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանում 2015թ. դեկտեմբերի 24-ին «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի սպանության գործով մեղադրյալի համար մեղադրողը 18 տարվա ազատազրկում է պահանջել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, [url=https://news.am/arm/news/425148.html]NEWS.am[/url]-ը տեղեկացավ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մերի Ալավերդյանից:
Մեղադրողը նշել է, որ քննությամբ ապացուցվել է, որ ամբաստանյալը խաղադրույքների հետևանքով առաջացած պարտքերը չվճարելու նպատակով կրկին գումար պարտվելուց հետո հանկարծակի առաջացած դիտավորությամբ կատարել է սպանություն` շահադիտական դրդումներով:
Տուժողի իրավահաջորդ Մերի Ալավերդյանն էլ միջնորդել է, որպեսզի դատարանը Կարեն Շահինյանին ցմահ ազատազրկման դատապարտի. «Բնականաբար, տուժողի իրավահաջորդի դիրքորոշումն եմ ներկայացրել: Հաշվի առնելով, որ առանձնապես վտանգավոր հանցանք է կատարվել, իմ վստահորդը կարևոր է համարում դանակի 23 հարվածը որդուն»:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/425148.html]կայքում[/url]։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/24/73663/]հայտնել էինք[/url], որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Արթուր Խաչատրյանը միջնորդություն էր ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, կալանքի որոշում կայացներ Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի բնակիչ, 32-ամյա Կարեն Գագիկի Շահինյանի նկատմամբ:
Դատարանը բավարարել էր ավագ քննիչ Ա. Խաչատրյանի միջնորդությունը և, եթե սպանությունը կատարող կասկածյալը հայտնաբերվեր, նա կտեղափոխվեր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վերջինս կասկածվում էր 2015 թվականի դեկտեմբերի 24-ին Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող բուքմեյքերական ընկերությունում 28-ամյա Արթուր Նազարյանին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով` Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության Շենգավիթի բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները, ձեռնարկելով հսկայածավալ ու հավաստի օպերատիվ գործողություններ, պարզել էին, որ սպանությունը կատարել էր Կ. Շահինյանը` դեկտեմբերի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում, իսկ հետո կարմիր գույնի BMW մակնիշի ավտոմեքենայով առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում հատել էր հայ-վրացական սահմանը, մինչդեռ ոստիկաններն ու քննիչները դեպքի մասին իմացել էին ժամը 12:30-ի սահմաններում, երբ արդեն Կ. Շահինյանը, ով փաստացի բնակվել էր Գարեգին Նժդեհի 15 շենքի 45 բնակարանում, արդեն «թռել էր» Հայաստանից:
Գ. Շամշյանի տեղեկություններով` կասկածյալ ճիվաղը նախկինում 4 անգամ դատապարտված է եղել: Հանցագործության բացահայտման օպերացիան ղեկավարել էին Երևանի ոստիկանապետ, Ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ,Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, Շենգավիթի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, ինչպես նաև Շենգավիթի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ` բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ:
Վերջիններս իրենց խմբերով եղել էին մի քանի հասցեներում և ձեռք էին բերել հիմնավոր ապացույցներ` առանձնակի դաժանությամբ երիտասարդ տղամարդու սպանությունը բացահայտելու ուղղությամբ:
Կասկածյալ, 32-ամյա Կարեն Գագիկի Շահինյանը
[img]http://st0.shamshyan.com/editor/0759364001512658525396526.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 132+
132+