211652_close_icon
views-count778 դիտում article-date 18:55 19-02-2024

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատարին

Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ԵՄ մշտադիտարկման քաղաքացիական առաքելության գործունեությանն առնչվող հարցեր՝ անդրադառնալով երկարաժամկետ առաքելության տեղակայումից ի վեր մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքներին: Նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի հետ միջազգային սահմանին կայունությանը նպաստելու հարցում առաքելության կարևոր ներդրումը։

Ընդգծվել է, որ առաքելությունը ՀՀ-ԵՄ ընդլայնվող փոխգործակցության լավ օրինակներից մեկն է և ցույց է տալիս դրա հետագա խորացման հարցում թե´ ՀՀ, թե´ ԵՄ ու իր անդամ պետությունների փոխադարձ անկեղծ հետաքրքրությունը: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը և Ստեֆանո Տոմատը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության լայն օրակարգի հարցերի շուրջ, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով և մեխանիզմների միջոցով ընձեռնվող հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի:

Նմանատիպ նյութեր