211652_close_icon

Մեր նոր ժամանած 30 ավտոբուսները ե՞րբ են գիծ մտնում, հարկը կվճարենք, թող շուտ մտնեն. Տիգրան Ավինյան

views-count1249 դիտում article-date 11:25 19-02-2024
Մեր նոր ժամանած 30 ավտոբուսները ե՞րբ են գիծ մտնում, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենին հարցրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետին զեկուցեցին, որ մրցույթները կայացած են, իսկ մաքսազերծման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված։

«Մեկ մասնավոր գծի հետ խնդիր կա, այդ գիծը, ենթադրվում է, որ մարտի 1-ից կսկսի աշխատել, մնացածը տեխնիկակապես պատրաստ են ավելի շուտ մտնելու։ Հարկային մուծումներն արված են»,- փոխանցեցին Ավինյանին։

«Երևանի ավտոբուս» ընկերության տնօրեն Հովհաննես Մանուկյանն էլ հայտնեց, որ ավտոբուսի նստատեղերով է սահմանված հարկավճարը, այսինքն՝ ամսվա համար 1 նստատեղը 2000 դրամ հարկավճար է սահմանված։

Ի պատասխան Տիգրան Ավինյան էլ հավելեց, որ հարկերը կվճարեն, միայն թե ավտոբուսները շուտ երթուղի մտնեն։

Նմանատիպ նյութեր