211652_close_icon
views-count1267 դիտում article-date 10:39 19-02-2024

Ծանրամարտի ԵԱ. այսօր Հայաստանը 5 ներկայացուցիչ կունենա

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ փետրվարի 19-ին, Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգա 5 ծանրորդ:

Ժամը 16:00-ից պայքարի մեջ կմտնեն 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը, ժամը 19:00-ից մրցահարթակը կտրամադրվի 109 կգ քաշային ծանրորդներին. այս քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Պետրոս Պետրոսյանը: Ժամը 22:00-ից մրցահարթակ դուրս կգան Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 87 կգ քաշային Տաթև Հակոբյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը:

Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Նմանատիպ նյութեր