211652_close_icon
views-count925 դիտում article-date 20:12 16-02-2024

Վարչապետը Amazon Web Services-ի ներկայացուցիչների հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործությանը վերաբերող հարցեր

 Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Amazon Web Services ընկերության փոխնախագահներ Մայքլ Փանքեի և Մաքս Պետերսոնի հետ։ Այս մասին վարչապետը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Amazon Web Services ընկերության փոխնախագահներ՝ Մայքլ Փանքեի և Մաքս Պետերսոնի հետ քննարկեցինք բարձր տեխնոլոգիաների եւ թվայնացման ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր»,- գրել է նա։

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ հանդիպմանը ընկերության ներկայացուցիչներն ընդգծել են Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու և էլ ավելի ամրապնդելու պատրաստակամությունը ու հավելել, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ քննարկումների և երկխոսության փուլում են:

Մասնավորապես, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել թվայնացման ոլորտում ծրագրերի իրականացմանն ու այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող համատեղ աշխատանքներին:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ թվայնացմանն ուղղված աշխատանքները ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում են և կարևորել հատկապես այդ ուղղությամբ սերտ փոխգործակցությունը:

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև «Թվային վստահություն և կառավարության շարունակականություն. ամպային հաշվողականությունը փոփոխվող աշխարհաքաղաքական դարաշրջանում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով: Միջոցառումը կազմակերպել են Amazon Web Services ընկերությունը և Մյունխենի անվտանգության համաժողովը:

Նմանատիպ նյութեր