211652_close_icon

Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

views-count1543 դիտում article-date 22:49 15-02-2024
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը առաջիկա ժամերին քննելու է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է նրա պաշտպան Տիգրան Եգորյանը։

Նրա փոխանցմամբ՝ Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։

Նմանատիպ նյութեր