Առաջիկայում սպասվում է Ղազախստանի նախագահի այցը Հայաստան. ՏԿԵ նախարար Սանոսյանն ընդունել է դեսպան Իմանբաևին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հանդիպման ժամանակ քննարկվել են Ղազախստանի նախագահի առաջիկա այցին ընդառաջ նախապատրաստական բնույթի հարցեր։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է նախարար Սանոսյանը։
«Անդրադարձ ենք կատարել ենթակառուցվածքային և միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ մի շարք հարցերի»,- նշել է ՀՀ ՏԿԵ նախարարը։
«Անդրադարձ ենք կատարել ենթակառուցվածքային և միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ մի շարք հարցերի»,- նշել է ՀՀ ՏԿԵ նախարարը։