1075 դիտում
13:39 14-02-2024
Հունվարին 729 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է 189.5 մլն դրամ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունվար ամսվա ընթացքում արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 729 դեպք և արձանագրվել է 189.5 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 5 դեպքով 5 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 7 մլն դրամի չափով:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից:
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է հետևյալ ոլորտներում՝
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից:
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է հետևյալ ոլորտներում՝
- հանրային սննդի ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է շուրջ 2.43 մլն դրամ տուգանք.
- մթերային խանութում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է շուրջ 3.5 մլն դրամ տուգանք.
- հրուշակեղենի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1.07 մլն դրամ տուգանք:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1123 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
961 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը